
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրոյց է ունեցել Իտալիայի իր գործընկերոջ հետ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։
Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ, Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ:
Հ ԱԳ նախարարը խիստ մտահոգություն է հայտնել մարտական գործողություններում Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավման առնչությամբ։
Երկուստեք ընդգծվել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։