Թբիլիսին արգելում է ռազմական բեռների տեղափոխումը դեպի Հայաստան ու Ադրբեջան
Վրաստանի կառավարությունն արգելել է թույլտվությունների տրամադրումը ռազմական բեռներ Հայաստան և Ադրբեջան տեղափոխելու համար՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ֆոնին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հայտարարությանը:
«Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով ռազմական բեռների փոխադրման թույլտվության տրամադրումը», - ասել է նա:
Սա վերաբերում է ինչպես ցամաքային երթուղիներին, այնպես էլ երկու երկրների ուղղությամբ օդային երթուղիներին:
Ինչպես նշել է Գոմելաուրին, այս մասին արդեն տեղեկացվել են Բաքուն ու Երևանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին