Դամասկոս. Սիրիայից Ղարաբաղ ահաբեկիչների տեղափոխման պատասխանատուն Անկարան է
Թուրք-սիրիական սահմանով ահաբեկիչների տեղափոխման պատասխանատուն Անկարան է։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, անդրադառնալով ԼՂ գրոհայինների տեղափոխման վերաբերյալ միջազգային արձագանքին՝ հայտարարել է Մոսկվայում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Ռիադ Խադդադը։
Դիվանագետի խոսքով, Ղարաբաղ գրոհայինների տեղափոխման մասին տեղեկատվությունը հաստատում է Դամասկոսի՝ ոչ մեկ անգամ արած նախազգուշացումներն այն մասին, որ Սիրիան վերջին ապաստանը չի լինի ահաբեկիչների համար, որոնք ուղարկվել էին այդտեղ ապակայունացնելու իրավիճակը։
«Գրոհայինները սպառնում են տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է դեսպանը «Ինտերֆաքս»-ին։
Նա ընդգծել է, որ Սիրիան վերստին ընդգծում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և թուրքական օկուպացիոն ուժերի գլխավորությամբ նրա մանիպուլյատորներին հակազդելու անհրաժեշտությունը: Վերջիններս, ըստ դեսպանի, պատասխանատու են թուրք-սիրիական սահմաններով ահաբեկիչների դյուրին տեղաշարժի համար:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղ կարգավորման մասին խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից. Նիկոլ Փաշինյան
- Համաշխարհային ահաբեկչության մի հատվածը տեղափոխվել է Հարավային Կովկաս. Ռուբեն Սաֆրաստյան
- Փաշինյանը Թրամփի խորհրդականին փոխանցել է՝ առանց ահաբեկիչների դուրս մղման անհնար է հրադադարի հաստատումը
- Խաթիբզադե. Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն Իրանի հյուսիսային սահմաններին հարակից տարածքներում
- ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության գոտուց դուրս հանել վարձկաններին ու ահաբեկիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին