Արցախցի նորածինը՝ Արարատը դուրս գրվեց
«Շենգավիթ» ԲԿ-ից դուրս գրվող արցախցի նորածնին ու նրա մայրիկին բազմաթիվ դիմավորողների թվում հայրը չկար։ Նա այս պահին առաջին գծում է: Հայրն այսօր առավոտյան զանգահարել է, հեռախոսով լսել որդու ձայնը։
Նոր ծնված տղայի հագուստը զինվորական էր, գլխարկին՝ այս օրերին ֆեյսբուքում ամենատարածված հեշթեգը՝ #Հաղթելուենք։
ԲԿ-ի մոտ հավաքվել էին ծանոթ ու անծանոթ մարդիկ՝ ողջունելու ամենափոքրիկ արցախցուն։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 37 շաբաթական հղիության ընացքում գտնվող Ալիսա Էմիլյանը ստիպված էր թողնել Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան դուրս են եկել, սեպտեմբերի 30-ին Երևան հասել։
«Ստեփանակերտից երբ դուրս եկանք, կրակում էին։ Ճանապարհին արդեն ցավեր ունեի։ Երեխան ծնվեց սեպտեմբերի 30-ի գիշեր։ Անունը դրեցինք Արարատ՝ իր հայրիկի անունը, հիմա հայրը դիրքերում է առաջին գծում»,- պատմում է արցախցի կինը։
Մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանը պատմել է, որ կնոջը Հայաստան տեղափոխել են կամավորները, բժշկական կենտրոն՝ շտապ օգնության ծառայությունը։ Ալիսան ունեցել է կեսարյան հատման ցուցում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան