ՊՆ խոսնակ. Ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է.
«Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ:
Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները»։
Ավելի վաղ հակառակորդին հզոր հարված հասցնելու մասին հայտարարել էր նաև ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Այսօր առավոտյան ՊՆ ներկա ու նախկին խոսնակները տեղեկացրել էին, որ հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչ. Հակառակոդին հզոր հարված է հասցվել
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
- ՊՆ ներկայացուցիչ. Ամեն բանակ չէ, որ կարող է արագ վերախմբավորումներ անի ու անցնի հակահարձակման
- ՊՆ. Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ կիրառում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր
- Ադրբեջանը անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել. ՊՆ
- ՊՆ ներկայացուցիչ. Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլ տարածաշրջանի ճակատագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան