Իրանը նախազգուշացնում է հակամարտող կողմերին իր սահմանների խախտման անթույլատրելիության մասին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ պատերազմող կողմերին՝ ընդդեմ նրա տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության ցանկացած խախտման:
Իրանը մանրակրկիտ վերահսկում է հակամարտության մեջ ներգրավված երկու կողմերի հետ սահմանային գծերի բոլոր տեղաշարժերը, ասել է Խաթիբզադեն՝ պատասխանելով Իրանի տարածքի խախտման հաղորդագրությունների մասին հարցին:
Խաթիբզադեն ասել է, որ իրանական տարածքի ցանկացած խախտում անթույլատրելի է:
Նա շեշտել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հարգման, քաղաքացիական անձանց չթիրախավորելու, հակամարտությունները դադարեցնելու և բանակցություններ սկսելու կարևորությունը, ինչպես նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը`երկու կողմերին օգնելու այդ նպատակներին հասնելու համար:
Irna-ի հաղորդմամբ, վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք հրթիռներ հարվածել են Իրանի սահմաններին մոտ գտնվող գյուղերին, որոնց արդյունքում հինգ տարեկան երեխա է վիրավորվել և մարդկանց մոտ վախ է առաջացել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին