Պարգև Սրբազան. Ժամը 18։00-ին աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցության մեր բանակի
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է ողջ հայությանը՝ համախմբվել ու զորակից դառնալ Արցախին ու մեր բանակին։
«Այսօր, իրոք, թեժ և դաժան պատերազմ է գնում, մահու կենաց պատերազմ, գոյապայքարի կռիվ է։ Մենք երբեք պատերազմ չենք սկսել, զինադադարը չենք խախտել։ Բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել։ Ամեն մի մարդու, ժողովրդի իրավունքն է իր կայնքը պաշտպանելու, պաշտպանվելու։ Այսօր ստիպված ենք մեր մարտը տալ հանուն կյանքի և հանուն խաղաղության»,- ասաց Սրբազանը։
Պարգև Սրբազանը խնդրեց այսօր ժամը 18։00-ին աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցության մեր բանակի. «Մենք բոլորով աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի, խաղաղության համար»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Հանրապետության նախագահի կոչը հայ մարտիկներին ռազմաճակատ մեկնելուց առաջ
- ՊՆ ներկայացուցիչ. Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլ տարածաշրջանի ճակատագիրը
- «Մինչև վերջ գնալու ենք, դրանց սատկացնելու ենք, փռելու ենք». Հյուսիսային առաջնագծում
- ՊՆ խոսնակ. Խոցվել է հակառակորդի երեք ինքնաթիռ
- Արցախի նախագահ. Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել
- Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
- Տասնյակ հայ կանայք ու աղջիկներ կամավորագրվում են Արցախին
- Պինդ ենք, ամուր ենք, մեր հողի տերն ենք. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին