
ԱԱԾ. Անօդաչու թռչող սարքեր չկիրառել
ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում:
Միաժամանակ հորդորում ենք մեր ազգաբնակչությանը՝ անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Զերծ մնալ զինտեխնիկայի տեղաշարժի մասին SMS-ներ գրելուց
- ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի պետական դավաճանություն կատարելու դեպք
- ԱԱԾ. Արցախում ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան համարներից
- ԱԱԾ-ն՝ սնունդ, դեղորայք, սննդամթերք հավաքելու նախաձեռնությունների մասին
- ԱԱԾ. Հակառակորդը կարող է ֆեյսբուքյան գրառումներն օգտագործել սադրանքների համար