Խոսնակ. Քիչ հետո Արցախի նախագահն անձամբ իր էջով կներկայացնի իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է.
«Քանի որ նախագահի առաջնագիծ գնալը, մեղմ ասած, մտահոգել է շատերին, տեղեկացնեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ քիչ հետո նա անձամբ իր ֆեյսբուքյան էջով կներկայացնի իրավիճակը»։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան ուղերձով դիմել էր գերենալներին, սպաներին, սերժանտներին, զինվորներին, զինակից ընկերներին ու կամավորներին՝ մասնավորապես նշելով.
«Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու և արարելու իրավունքը:
Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:
Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Հանրապետության նախագահի կոչը հայ մարտիկներին ռազմաճակատ մեկնելուց առաջ
- Արցախի նախագահ. Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին