Վիրավոր զինծառայողներից շատերը վերականգնման փուլում են և շուտով կվերադառնան ծառայության
Արցախի Հանրապետության սահմաններում ծավալված պատերազմական գործողությունների առաջին օրվանից զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ռազմական դրության պայմաններում մեծածավալ աշխատանք է կատարում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժանձնակազմը:
Հոսպիտալ են ընդունվում տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինծառայողներ, կատարվում են տեսակավորման և արագ գործիքային հետազոտության աշխատանքներ, որից հետո վիրավոր զինծառայողները տեղավորվում են համապատասխան բաժանմունքներում, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես տեղափոխվում վիրահատարան: Հոսպիտալում բուժվողների հարազատներն իրազեկվում են զինծառայողների ստացած վնասվածքների, բուժման ընթացքի և արդյունքների մասին:
Առաջնագծում վիրավորներին ցուցաբերված առաջին մասնագիտացված բուժօգնությունը նոււյնպես արդյունավետ է իրականացվում և հաճախ կրկնակի վիրաբուժական միջամտության կարիք չի լինում:
Վիրավոր զինծառայողներից շատերն արդեն իսկ վերականգնման փուլում են և շուտով կվերադառնան ծառայության վայրեր: Նրանց հետ աշխատում են նաև հոգեբանները, որոնք արձանագրում են, որ զինծառայողների մարտական ոգին բարձր է. հայրենիքի պաշտպանները ձգտում են առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին մեկնել առաջնագիծ՝ կանգնելու իրենց մարտական ընկերների կողքին:
Մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների ապաքինման գործում անգնահատելի դերակատարում են ստանձնել նաև քաղաքացիական հիվանդանոցները, որոնք օրվա ցանկացած ժամի պատրաստ են ընդունել վիրավորներին և ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն:
Հարակից հրապարակումներ`
- Բեկորային վնասվածքները մեծ կշիռ ունեն ընդհանուր վիրավորումների մեջ. Արմեն Մուրադյան
- Ադրբեջանի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով 10 վիրավոր կա
- Արցախի նախագահն ու ԱԳ նախարարը այցելել են Le Monde պարբերականի վիրավորված լրագրողներին
- Արցախում վիրավորված Մանուել Մանուկյանը Հերացի համալսարանական կլինիկա է տեղափոխվել
- Ադրբեջանը հրետանի ու ԱԹՍ է կիրառել Գեղարքունիքում, կա զոհ և վիրավորներ
- Մեր բժիշկների շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան