ՊՆ ներկայացուցիչ. Ամեն բանակ չէ, որ կարող է արագ վերախմբավորումներ անի ու անցնի հակահարձակման
Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.
«Ամեն բանակ չէ, որ կարող է այսպես արագ վերախմբավորումներ անի ու անցնի հակահարձակման։ Փառք մեր բանակին»։
Մինչ այդ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանբյանը տեղեկացրեց, որ ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»։
Այսօր ավելի վաղ Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտնել էր.
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Այս պահին առավել թեժ մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, որտեղ հակառակորդը, ռազմաճակատ նետելով նոր ուժեր, անցել է հարձակման: ՊԲ ստորաբաժանումները ցուցաբերում են հերոսական դիմադրություն՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին:
Քիչ առաջ ՊԲ ստորաբաժանումների դիպուկ կրակի արդյունքում հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի 3 ինքնաթիռ»։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն կասեցրել է այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը
- ՊՆ. Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ կիրառում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր
- Ադրբեջանը անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել. ՊՆ
- ՊՆ ներկայացուցիչ. Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլ տարածաշրջանի ճակատագիրը
- ՊՆ խոսնակ. Խոցվել է հակառակորդի երեք ինքնաթիռ
- Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով հյուսիսային ու հարավային թևերում, անցել է հարձակման. ՊՆ խոսնակ