ՊՆ ներկայացուցիչ. Մեր զորքերին հաջողվել է մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատենիկա խոցել
«Մեր զորքերը ծանր ու հերոսական պայքար են մղում՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ և ըստ էության, իրենց հերոսական արարքներով որոշում են ողջ հայ ժողովրդի ճակատագիրը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով զինծառայողների հերոսական սխրանքներից ու դրվանգներից մի քանիսը։
Նրա խոսքով, նման դրվագները տասնյակներով են։
Ամփոփելով անցնող 1-1.5 օրվա ընթացքում ռազմական գործողությունները՝ Ա. Հովհաննիսյանը հիշեցրեց, այսօր ծանր մարտեր են ընթացել հյուսիսում ու հատկապես հարավում, հակառակորդն օգտագործել է մեծաքանակ զինտեխնիկա, հրետանի։
«Հակառակորդը փորձել էր ռազմաճակատի գիծը ճեղքել, ծանր ու համառ մարտերից հետո հնարավոր է եղել հակառակորդի առաջխաղացումը կասեցնել՝ պատճառելով նրան մեծ կորուստներ։ Բուն մարտի տևողությունը եղել է անդադար 6-7 ժամ, դրանք բավականին ծանր ու դժվար մարտեր են։ Հասկանալի է, որ այս ամենը մեր զորքերին հեշտությամբ չի տրվում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Բանախոսի ներկայացրած տվյալներով, այս ընթացքում հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, միայն անցնող օրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող, նաև ոչ զինծառայող։
«Նկատի ունեմ ահաբեկիչներին»,- մանրամասնեց նա։
Հովհաննիսյանը թվարկեց, որ միայն այսօր հակառակորդը տվել է շուրջ 800-900 վիրավոր, հաջողվել է միայն այսօրվա ընթացքում խոցել մարտի մեջ մտած 45 զրահատեխնիկա։
«Այսօր մեր զորքերին հաջողվել է նաև մարտի մեջ չմտած՝ երթի ընթացքում կամ այլ պրոցեսի շուրջ 8-9 տասնյակ զրահատենիկա խոցել հեռահար կրակով։ Սա աննախադեպ հաջողություն պետք է համարել։ Միայն այսօր խոցվել է տասը ԱԹՍ՝ ընդհանուր առմամբ 113 միավոր ԱԹՍ»,- ասաց նա։
Հովհաննիսյանը մանրամասնեց, հակառակորդի զրահատեխնիկայի կորուստը կազմում է 250 միավոր, միայն այսօր խոցվել է 3 Սմերչ կայան, 3 ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ։
«Ահա այսպիսի ծանր մարտեր են մղվում հյուսիսի ու հարավի ուղղությամբ, մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն, չեն նահանջում, կասեցնում են հակառակորդի մեծ խտություն ունեցող կրակի հարձակումները»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին