Զորակցության քայլերթ՝ Ջավախքում
Ջավախքի Բարալեթ գյուղի երիտասարդությունը զորակցության քայլերթ և մոմավառություն է իրականացրել՝ սահմանին կռիվ տվող հայ զինվորի համար: Jnews-ի հաղորդմամբ, երիտասարդները Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից ոտքով քայլել են դեպի Սուրբ Հովհաննես սրբավայր՝ մոմ են վառել, աղոթել, և ի նշան հայի միասնականության՝ շուրջպար բռնել:
Քայլերթին մասնակցած երիտասարդներից մեկն ասել է. «Սա ոգեկոչման քայլերթ էր: Հայկական եկեղեցուց քայլեցինք մինչև Սուրբ Հովհաննես սրբատեղի: Մենք վստահ ենք հայ զինվորի ու Արցախի հաղթանակին: Վստահ ենք, որ հայ զինվորն անպարտելի է, և անհրաժեշտության դեպքում մենք կմիանաք հայրենիքի կանչին»:
Այս օրերին Ջավախքի տարբեր անկյուններում բազմապիսի միջոցառումներ են իրականացվում՝ դրամահավաք, սննդի հավաքագրում, մոմավառություն և այլն:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսահայությունն ակցիա են իրականացրել
- Ջավախքցիներն Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց
- Ջավախքցիները բացել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
- Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
- Ջավախքից 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր
- Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
- Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին