Սիրիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում զգույշ լինել՝ թուրքական ծրագրի ծուղակը չընկնելու համար
Սիրիան ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների կապակցությամբ և երկու հարևան երկրներին կոչ է անում վերջ տալ ներկա սրմանը և գտնել խաղաղ կարգավորում: Այս մասին գրում է SANA գործակալությունը։
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը խորապես ափսոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների պատճառով, որոնք երկու կողմերից զոհեր են թողնում, ցավակցում է զոհվածների ընտանիքներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին», - ասվում է Սիրիայի Արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարության հայտարարությունում։
Սիրիան կոչ է անում երկու հարևան երկրներին վերջ տալ ներկայիս սրմանը և խաղաղ ճանապարհով լուծում գտնել։
Հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիան նախազգուշացնում է այս հակամարտությանը Թուրքիայի բացահայտ միջամտությունից, որի նպատակն է բորբոքել իրավիճակը, որոնք բնորոշ են Թուրքիայի վարչակարգի` աշխարհի տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու ու հրահրելու վարքագծին։
«Սիրիան կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը զգույշ լինել` թուրքական ծրագրի ծուղակը չընկնելու և արձագանքելու հայկական նախաձեռնություններին, որոնք կոչ են անում հանդարտեցնել, երկխոսել և տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծել»,- ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան