Վարդենիսի գյուղերի նկատմամբ Արդբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ ՄԻՊ զեկույցը ուղարկվել է ՄԻԵԴ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջակա գյուղերի նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածների ու հրետակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց է պատրաստել։
«Քիչ առաջ զեկույցն ուղարկեցինք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ նրա պաշտոնական հարցմամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
Զեկույցում նշվում է, որ հարձակումներն առավել ագրեսիվ են եղել սեպտեմբերի 28-ին և 29-ին, որոնց ընթացքում սպանվել է նաև մեկ քաղաքացիական անձ: Գյուղերի ուղղությամբ հրետանային և ռազմաօդային, այդ թվում հեռակառավարվող անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարձակումներ իրականացվել են բոլոր օրերին՝ առավելապես վաղ առավոտյան ու ցերեկային ժամերին, իսկ սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ինտենսիվ հրետակոծումներ են իրականացվել գիշերային ժամերին:
Կութ և Շատվան գյուղերում աշխատանքները ցույց են տվել, որ այս բնակավայրերի ուղղությամբ արվել են հրետանային հարձակումներ, ինչպես նաև հարվածներ ԱԹՍ-ներով: Գյուղերի բնակելի տների անմիջական հարևանությամբ արձանագրվել են հողի մեջ խրված և չպայթած կամ մասնակի պայթած հրետանային արկեր, որոնց հայտնաբերման վայրը, դրանց ընկնելու ուղղությունը վկայում են, որ ադրբեջանական կողմն իրականացրել է նպատակային թիրախավորումներ՝ կոնկրետ բնակավայրին վնաս հասցնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին