Վրաստանի Մառնեուլի շրջանում երկու անգամ փորձել են խափանել Հայաստան մտնող ինտերնետ կապի մալուխները
Վրաստանի ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Դմանիսիի և Մառնեուլիի շրջաններում միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխների վնասման փաստի վերաբերյալ: Երկու դեպքում էլ համապատասխան ծառայություններն արագ են արձագանքել: Այս պահին խնդիրը լուծված է, և ինտերնետ կապը աշխատում է: Այս տեղեկատվությունը տարածել է «Գրուզիա օնլայն» կայքը:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2020 թ. սեպտեմբերի 29-ի գիշերը, Դմանիսիի Օրոզմանի գյուղի տարածքում գտնվող մալուխային աջակցության տարածքում, անհայտ անձինք կտրել և գողացել են Եվրոպա և Ասիա կապող Փոթի-Թբիլիսի-Բոլնիսի-Դմանիսի-Հայաստան ուղու երկայնքով «Օպիտակամալուխային հեռահաղորդակցության ցանցեր» ՍՊԸ-ին պատկանող օպտիկամանրաթելային մալուխները: Ընկերության ներկայացուցիչն այս մասին ոստիկանությանը հայտնել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ վնասումից մոտ 3 ժամ անց:
Դմանիսիի շրջանային վարչությունը փաստը հետաքննում է Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով: Մառնեուլի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետաքննվող քրեական գործի նյութերը, 2020 թվականի սեպտեմբերի 28-ին «Silknet» ընկերությունը հաղորդագրություն է ստացել Սադախլո գյուղում «Silknet» օպտիկամանրաթելային մալուխի վնասման մասին: Դեպքի վայր հասնելուն պես, ընկերության ներկայացուցիչները տեսել են, որ ջրատարով անցնող օպտիկամանրաթելային մալուխը կտրված է: Մալուխը տեղական բնակչության համար ապահովում է ինտերնետ հասանելիություն և միացված է նաև Հայաստանի Հանրապետությանը: Փաստի առթիվ Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասը հարուցվել է քրեական գործ:
ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքն ակտիվորեն ուսումնասիրում է Դմանիսիի և Մառնեուլիի շրջաններում միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխների վնասելու դեպքերը: Նաև՝ ինտենսիվորեն իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ հանցագործության մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան