
Վրաստանի նախագահը կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին՝ վերսկսել երկխոսությունը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին՝ վերսկսել երկխոսություն։
«Վրաց ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեր երկու ընկերների և հարևանների միջև այս հակամարտության ընթացքում կրած կորուստների համար:
Ես կոչ եմ անում երկու երկրների իշխանություններին՝ վերսկսել երկխոսությունը և աշխատել դեպի ապաէսկալացիա և հրադադարի ռեժիմի հաստատում»,- թվիթերում գրել է Զուրաբիշվիլին:
On behalf of the Georgian people, I send my deepest condolences for the losses that have been made in this conflict between our two friends and neighbors.
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) October 3, 2020
I call on the authorities in both countries to resume dialogue and to work toward deescalation and a ceasefire.