Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է. «Հարգելի հայրենակիցներ, արյունատվության գործընթացը շարունակվելու է վաղն առավոտյան՝ ժամը 09:00-ից: Խնդրում ենք մոտենալ վաղը՝ համաճարակային պայմաններում կուտակումներից խուսափելու համար: Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է: Շնորհակալ ենք արագ արձագանքի համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը դիմել էր հայրենակիցներին՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար:
Նշենք, որ արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով սեպտեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ էր արել կամավոր դոնորության։ Երկու օր անց Արյունաբանական կենտրոնը հայտնել էր, այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրել չայցելել Արյունաբանական կենտրոն:
ՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ՝ այստեղ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
Հարակից հրապարակումներ`
- Արյունաբանական կենտրոնին կրկին արյուն է պետք
- Արյունաբանականը հայտնում ՝ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում են չայցելել կենտրոն
- Մարզերում՝ արյունատվության կենտրոնների հասցեները
- Արյունաբանականի մուտքի մոտ հերթ է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա