Արցախցի դպրոցահասակ երեխաները կարող են հաճախել հայաստանյան դպրոցներ. ԿԳՄՍ փոխնախարար
Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Խրախուսեք նրանց գնալ դպրոց, որովհետև էդպիսով կկարողանան ոչ միայն շարունակել իրենց կրթությունը, որ շատ կարևոր է, այլ նաև շփվել իրենց հասակակիցների հետ, ընկերանալ, հոգեբանական աջակցություն ստանալ, ամրապնդել էն կապերը, որ վերադարձից հետո էլ լավ ընկերներ կդարձնի ՀՀ տարբեր համայնքների և Արցախի երեխաներին»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հենց այս պահին Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակի տակ են առել Արցախի մայրաքաղաքը
- Ժամանակավոր զինադադարի առաջարկ մենք չենք ստացել. Արցախի ԱԳ նախարար
- Արցախի անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Մայիլյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է