«Մինչև վերջ գնալու ենք, դրանց սատկացնելու ենք, փռելու ենք». Հյուսիսային առաջնագծում
«Մինչև վերջ հրամանատարի հրամանով։ Ձեր հետ ենք հայ ժողովուրդ ջան»,- հյուսիսային առաջնագծից ասում են կռվողները։
Մեկ ուրիշը շարունակում է. «Մեր պայքարն արդարացի պայքարի է, զավթողական չէ, զավթողականը նրանցն է, մենք պայքարում ենք մեր հողերը հետ վերցնելու համար։ Մենք հաղթելու ենք»։
Զինծառայողը վստահորեն ասում է. «Մինչև վերջ գնալու ենք, դրանց էլ կոտորելու, ջախջախելու ենք, սատկացնելու ենք, փռելու ենք, ոչ մի կտոր հող»։
Տեսանյութը հրապարակել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Առաջնագծում. Հաղթանակ կերտողները
- «Իմացեք, որ մենք այստեղ շատ լավ ենք». Առաջնագծում
- Հայ քաջորդին ամուսնության առաջարկ է անում սիրելիին հենց հիվանդանոցում
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
- «Տղերքը պատրաստ են մինչև վերջին շունչը կռվել»
- Ոչնչացված ադրբեջանական զինծառայողները
- Ադրբեջանի ոչնչացված զինծառայողների «վերջին հիշատակները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան