Սիրիական լրատվամիջոցը ներկայացրել է Արցախում սպանված սիրիացի ահաբեկիչների լուսանկարները
Սիրիայի քրդերին պատկանող Hawar լրատվական գործակալությունը ներկայացրել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված եւ հայերի դեմ պատերազմում սպանված 4 ահաբեկիչների տվյալները։ Այս մասին գրում է News.am-ն ու հրապարակման բովանդակությունը ներկայացնում հայերեն.
1.Յասիր ֆերզաթ–ծննդավայրը Հոմս, Սիրիա
2. Միհեմեդ Մեհմեդ Ալ Շինա–ծննդավայրը Ջեբել Ալ Զավիյե, Սիրիա
3. Քինան Ֆերզաթ–ծննդավայրը Հոմս, Սիրիա
4. Բիլան Ալ Տիբան–ծննդավայրը Հոմս, Սիրիա։
Ըստ աղբյուրի, Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել էր Արցախում սպանված 28 սիրիացի ահաբեկիչների մասին։
Ավելի վաղ քրդական ANF–ը ներկայացրել էր Թուրքիայի կողմից սիրիացի զինյլաներին Ադրբեջան տեղափոխելու բոլոր մանրամասներն ու տվյալները։
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոս. Սիրիայից Ղարաբաղ ահաբեկիչների տեղափոխման պատասխանատուն Անկարան է
- Ադրբեջանի զրահատեխնիկայի խոցումը և վերջինիս ստորաբաժանման նահանջը
- Խաղաղ կարգավորման մասին խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից. Նիկոլ Փաշինյան
- Համաշխարհային ահաբեկչության մի հատվածը տեղափոխվել է Հարավային Կովկաս. Ռուբեն Սաֆրաստյան
- Փաշինյանը Թրամփի խորհրդականին փոխանցել է՝ առանց ահաբեկիչների դուրս մղման անհնար է հրադադարի հաստատումը
- Խաթիբզադե. Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն Իրանի հյուսիսային սահմաններին հարակից տարածքներում
- ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության գոտուց դուրս հանել վարձկաններին ու ահաբեկիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան