
Մարտերը չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը ինչ նախորդ 2 օրերին էր. Արծրուն Հովհաննիսյան
«Ադրբեջանական կողմն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կորցրել է 400 զինծառայող, ունի 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և 1 ԱԹՍ»,- ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին մարտերը շարունակվում են կրկին հարավային և հյուսիսային ուղղություններով: Նրա խոսքով, մարտերը չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը ինչ նախորդ 2 օրերին էր։ Սակայն հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում՝ նախապես կենտրոնացնելով որոշակի ուժեր։
«Մեր Զինված ուժերը հետ են մղել գործողությունները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»,- հայտնեց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը նկատեց, որ վերջին երկու օրերը աչքի են ընկել թշնամու կողմից լայնածավալ ապատեղեկատվության տաածմամբ: