ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածքի հրթիռակոծություն կամ հրետակոծություն չի իրականացվել. Դավիթ Տոնոյան
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր խորը զինվորական գիտելիքներով երևի թե խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է ՀՀ-ն։ Մասնավորապես՝ արդեն իսկ Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ ծանր հրետանու և ԱԹՍ-ների կողմից»,- այսօր «ԶԻՆՈՒԺ» մեդիայի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդադառանալով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, որում նշվում է՝ Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին։
Նրա խոսքով, եթե Վարդենիը հարվածի տակ պահելը Ադրբեջանի ՊՆ-ի համար դեռևս մարտական գոտու ընդլայնում չէ, արդեն պետք է մասնագետները դրա մասին եզրակացություն անեն։
Դիտարկմանը, որ Ադրբեջանի պաշտպանության նապարարը քիչ առաջ մեղադրանք է հնչեցրել, թե Հայաստանի տարածքից իրականացվել են ադրբեջանական բնակավայրերի հրթիռակոծումներ, Դավիթ Տոնոյանն արձագանքեց.
«ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում դեռևս չի իրականացվել, և եթե Ադրբեջանի ԶՈՒ համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր են, ապա մեր ՊԲ-ի արհեստավարժ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են..., և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց. Վահրամ Պողոսյան
- Վարդենիսի գյուղերի նկատմամբ Արդբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ ՄԻՊ զեկույցը ուղարկվել է ՄԻԵԴ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին