ՊՆ. Կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից
Պաշտպանության նախարարությունը տարածել է շտապ հայտարարություն, որտեղ ասված է.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից։
Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։
Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար, չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է հաղորդել տվյալներ, որոնք կարող են օգտակար լինել հակառակորդին՝ մեր ուժերի դեմ իրենց քայլերը ծրագրելիս։
Կոչ ենք անում խորապես գիտակցել խնդրի կարևորությունը և, կամա թե ակամա, չվնասել հաղթական պատերազմի ընթացքին»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն անտեսեք
- ԱԱԾ-ն փաստեր է հրապարակել ռազմական գործողություններում վարձկան-ահաբեկիչների ներկայության ու նրանց խուճապի վերաբերյալ
- ԱԱԾ. Անօդաչու թռչող սարքեր չկիրառել
- ԱԱԾ. Զերծ մնալ զինտեխնիկայի տեղաշարժի մասին SMS-ներ գրելուց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան