
ՊՆ ներկայացուցիչ. Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուներից ոչ մեկ կատապուլտ չի լինում
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մի ուշագրավ առանձնահատկություն է նկատել.
«Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Ոչ մեկ կատապուլտ չի լինում։ Հարց է առաջանում, իսկ միգուցե չեն կարողանում, որովհետև անջատված է կատապուլտը։
Այսինքն Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա այլ ամենաթանկարժեք ռազմական մասնագետների։ Այս տեսակետը հիմնավորվում է նաև նրանով, որ օդաչուների մարմինները թողնված են դաշտերում»։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 20։00-ի դրությամբ ՊԲ ուժերը խոցելե ն ադրբեջանական 14 ինքնաթիռ։