Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց. Վահրամ Պողոսյան
«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրել էր. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է. «Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում կրկին թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները. ՊՆ ներկայացուցիչ
- Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել
- Հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը. ՊՆ խոսնակ
- Ստեփանակերտ. Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքները
- Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել. Բեգլարյան
- Պետնախարար. Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում
- Առաջին կադրերը հրետակոծված Ստեփանակերտից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին