Ֆրանսիայի 173 քաղաքական գործիչներ կոչ են անում Ֆրանսիային՝ սատարել Հայաստանին
Ֆրանսիայի 173 ընտրված քաղաքական գործիչներ, այդ թվում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, համագործակցելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ, դիմում են Ֆրանսիային՝ վերանայելու իր ռազմավարությունը և Հայաստանին սատարելու կոչով։ Այս մասին գրում է Le Journal de Dimanche-ը։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունում Էմանուել Մակրոնն առաջարկել է իր միջնորդությունը երկու կողմերի միջև՝ վերսկսելու բանակցային գործընթացը:
Այս ֆորումի 173 ստորագրյալները ցանկանում են, որ Ֆրանսիան վերանայի «իր ռազմավարությունը հակամարտությունում» ու «խստորեն դատապարտի ադրբեջանական ագրեսիան և պահանջի անհապաղ դադարեցնել բռնություններն Ադրբեջանի կողմից՝ խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։
Քաղաքական գործիչներն ընդգծում են, որ Ֆրանսիան չպետք է այլևս չեզոք լինի ու հավելում․ «Չեզոքության տարածքը, որում Ֆրանսիան մի քանի տասնամյակ ձգտում էր խաղաղության ուղի ստեղծել, այլևս գոյություն չունի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան