Քաղաքական 17:00 04/10/2020 Հայաստան

Ֆրանսուա Օլանդը՝ «Հանուն Արցախում խաղաղության հավաքին»․ Այս պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ

«Ալֆորվիլլն հայկական խնդրի խորհրդանիշն է։ Մենք շատ հանդիպումներ ենք ունեցել այստեղ, որ Ֆրանսիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որն այսօր թույլ է տալիս Ֆրանսիային խոսել ավելի բարձր աշխարհի անունից, քանի որ մենք առաջին երկրներից ենք, որ պաշտոնապես ճանաչել է ցեղասպանությունը»,- այս մասին այսօր հայտարարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում անցկացված «Արցախում խաղաղության համար» հավաքին՝ ի պաշտպանություն Հայաստանի ու ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի։

«Այսօր ես այստեղ եմ ձեզ հետ, ընդդեմ մի շատ մեծ ու կարևորագույն խնդրի, որը վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, այլ Կովկասի ամբողջ տարածաշրջանին, և ավելին՝ ամբողջ աշխարհին։ Ճիշտ է, որ տարիներ շարունակ եղել են հակամարտություններ, որոնք մենք անվանում ենք շփման գիծ, որը ձեզանից բոլորին ամեն անգամ ստիպում է մոբիլիզացվել, երբ կա ռիսկ հակամարտության ու մահերի։ Բայց այսօր մենք հակամարտության մեջ չենք շփման գծում, մենք ընդդեմ ծանր միջադեպերի չենք, որը կարող էր վերաբերվել զինվորներին։ Մենք պատերազմի դիմաց ենք, այո՛, իսկական պատերազմի։

Այս պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից, որը նա չեր կարող սկսել ու շարունակել առանց Թուրքիայի աջակցության ու  միջամտության։ Թուրքիան, որը զենքեր է մատակարարել, հիմա նաև մատակարարում է սիրիացի, լիբիացի վարձկաններ, որոնք բերվել են Թուրքիայով»,-ասում է Օլանդն ու ընդգծում, որ  այս պատերազմը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանով։
Ֆրանսիայի նախկին նախագահը նշում է, որ այսօր արդեն հարվածներ են հասցվում քաղաքացիական բնակչությանը։ Սա ավելին է, քան էսկալացիան։ Սա ամբողջ Կովկասի ապակայունացում է։

«Ֆրանսիան առանձնահատուկ պատասխանատվություն ունի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Իմ ժամանակ ես աշխատել եմ այդ ժամանակվա երկու նախագահների հետ, որոնցից մեկը դեռևս կա՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, երկարաժամկետ լուծում գտնելու համար։ Ես նրանց նաև հրավիրել եմ Ելիսեյան պալատ և մենք մոտ էինք համաձայնության, սակայն այն չստորագրվեց Թուրքիայի ճնշման պատճառով, և հնարավոր է նաև՝ Ռուսաստանի»,-ասաց Օլանդն ու հավելեց, որ նրանք երկուսն էլ ուզում են սառեցված հակամարտություն այս տարածաշրջանում՝ իրենց ազդեցությունը պահելու համար։

Օլանդն ընդգում է, որ Ֆրանսիան, իր պատասխանատվությամբ, պետք է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ պարտադրի հրադադար, և Թուրքիայից ստանա նրա միջամտության ավարտի հավաստիացում և միջազգային պատժամիջոցներ պետք է հաստատվեն՝  այն չանելու դեպքում, քանի որ այս ամբողջը Թուրքիայի ռազմավարությունն է։ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայությունը պետք է հարցականի տակ դրվի։

«Ինչպես կարող  է ՆԱՏՕ-ն հանդուրժել իր անդամ պետություններից մեկի կողմից մյուսին սպառնալը։ Ինչպես կարող է ՆԱՏՕ-ն հանդուրժել, որ նրա անդամներից մեկը օկուպացրել է Սիրիայի տարածքը և հարձակվում է քրդերի դիրքերի վրա, որոնք եղել են մեր դաշնակիցները՝ Ֆրանսիայի դաշնակիցները։ Ինչպես կարող է ՆԱՏՕ-ն հանդուրժել, որ Թուրքիան լինի Լիբիայում և նպաստի քաոսին, ինչպես կարող է ՆԱՏՕ-ն հանդուրժել, որ Թուրքիան Ռուսաստանից զենք գնի՝ հակադրվելով ՆԱՏՕ-ի կանոններին, ինչպես կարող է ՆԱՏՕ-ն թույլ տալ, որ այսօր Թուրքիան լինի մասնակից Կովկասում տեղի ունեցող պատերազմում և օգտագործի ռազմական միջոցներ, որոնք սպանում են ամեն օր ոչ միայն զինվորների, այլ նաև խաղաղ բնակիչների, ռմբակոծում քաղաքներ, որի պատճառով մարդիկ տեղահանվում են։ Մինչև ե՞րբ է Թուրքիան իրականացնելու իր միջամտությունները։ Այսօր Հայաստանն է՝ Լեռնային Ղարաբաղը, վաղը կարող է լինել Բալկանները, եթե մենք ոչինչ չանենք։ Որքա՞ն մենք կարող ենք թողնել Թուրիքային անպատժելի, լինել ՆԱՏՕ-ի անդամ, դաշինք, որը հիմնված է ազատության ու ժողովրդավարության վրա »,-ասում է Օլանդը, հավելելով, որ ժամանակն է պարզաբանումներ տալու և ոչ մի շանտաժ չի կարող լինել Եվրոպայի վրա միգրանտների հարցով։

«Սա լոկալ հակամարտություն չէ, սա շատ մեծ միջազգային խնդիր է։ Նախագահ Էրդողանի Թուրքիան ուզում է տեսնել՝ մինչև ուր կարող է գնալ։ Նա մեզ փորձում է ամենուր։ Ես ձեզ ասում եմ, եթե դուք այստեղ եք, մենք այստեղ ենք, Էրդողանի Թուրքիան ավելին չի գնա, նա կկանգնի այստեղ։ Ահա, թե ինչու Ֆրանսիան, Եվրոպան և, հույս ունեմ, համաշխարհային հանրությունը քայլ կանեն խաղաղության համար՝ բանակցությունների վերսկսման՝ հակամարտության կայուն լուծման համար, որին պետք է միանան նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։

«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամությունը»,-հայտարարեց Ֆրանսուա Օլանդը։

Ֆրանսուա Օլանդի խոսքը՝ տեսանյութի 45-րդ րոպեից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}