Հեմոդիալիզի կարիք ունեցող արցախցիները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարություն
Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան տեղափոխվել են հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներ: Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, ԱՆ կողմից կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
«Բնականաբար, կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճարէ՝պետական ֆինանսավորման ներքո: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն: «Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե' կացության հարցերը Երևանում, թե' պատշաճ բժշկական օգնությունը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժգիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով»,- հայտնում են ԱՆ-ից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի դպրոցահասակ երեխաները կարող են հաճախել հայաստանյան դպրոցներ. ԿԳՄՍ փոխնախարար
- Այսօրվանից ՀՀ տարածքում գտնվող արցախցիները կարող են մեկ ամիս շարունակ անվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի՝ «Z» սակագնային պլանից
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում