Ադրբեջանի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման.ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից։
Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման:
ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Արցախյան առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից. ՊՆ
- Ծանր մարտերից հետո ՊԲ-ն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար. ԱՀ նախագահ
- Հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը. ՊՆ խոսնակ
- ՊՆ ներկայացուցիչ. Մեր զորքերին հաջողվել է մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատենիկա խոցել
- ՊԲ-ն հարավային ուղղությամբ խոցել է հակառակորդի 1 ուղղաթիռ
- ՊԲ-ն կասեցրել է այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը