Արցախի հերոս Շաքարյանն ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը հաղթանակներ էր գրանցում
Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանը։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը մանրամասնում է, որ գնդապետ Շաքարյանը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը, մեկը մյուսին հաջորդելով, հաղթանակներ էր գրանցում ճակատում։
Այսօր ևս հմուտ հրամանատարը կասեցնում է ադրբեջանական զինուժի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհները՝ պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ։
«Պատիվ ունենք, հրամանատար։
Գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ»,-գրել է Ստեփանյանն ու մի արխիվային տեսանյութ հրապարակել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով այսօր հինգ զինծառայողի շնորհվել էր «Արցախի հերոսի» կոչում։
Նրանք են՝
Դավիթ Լյովայի Գրիգորյան, զինվոր. հասցրել է խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ։ Նա շարունակում է ծառայել առաջնագծում։
Էդգար Էդուարդի Մարկոսյան, զինվոր. խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։
Յուրա Հայկարամի Ալավերդյան, զինվոր. խոցել է 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա։
Կարեն Շահենի Շաքարյան, գնդապետ. կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։
Դավիթ Վանիկի Ղազարան, հետմահու. մարտը վարել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ հրամանագրով հինգ զինծառայողի շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում. Արայիկ Հարությունյան
- Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին շնորհվեց «Արցախի հերոս» կոչում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան