Իրանի խորհրդարանի անդամներն այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուին հայտնել է, որ «այսօր առավոտյան խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի մի շարք անդամներ այցելել են Լեռնային Ղարաբաղի շրջանի սահմանամերձ տարածք»: Այս մասին գրում է Mehr գործակալությունը։
«Այցը նպատակ ուներ լինել սահմանին և քննարկել հարցեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումներին և Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած իրադարձություններին», - ասել է խոսնակը, հավելելով, որ այցի ընթացքում կքննարկվեն Իրանի սահմանային շրջաններում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետևանքները։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումների արդյունքում ավելի քան 20 արկ է հարվածել Իրանի Ասլանդոզ շրջանին՝ Արդաբիլի հյուսիս-արևմուտքում:
Թեհրանը նշել է զինադադարի անհրաժեշտությունը և վեճը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով երկու կողմերին էլ իրանական հողի վրա սխալ կրակ արձակելու անթույլատրելիության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը նախազգուշացնում է հակամարտող կողմերին իր սահմանների խախտման անթույլատրելիության մասին
- Իրանի հյուսիսային շրջաններում ընկել է մոտ 20 արկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան