Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են , որ սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է:
«Վարչապետ Փաշինյանը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների մասին: Նա պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին:
Գերմանիայի Կանցլերը հույժ կարևորել է կրակի դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությանը»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան