ՊՆ ներկայացուցիչ. «Իլյուշ, իսկ մի քանի րոպեից այն մասին թէ ինչպես է զորքդ Մատաղիսի մուտքը «տոնում»»
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե վերցրել են Մատաղիսը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իլյուշ, իսկ մի քանի րոպեից այն մասին թէ ինչպես է զորքդ Մատաղիսի մուտքը «տոնում»»։
Ադրբեջանական աղբյուրների կողմից տարածվող մեկ այլ տեղեկատվության մասին նա նշել էր. «Իլյուշ հիմա էլ Ջեբրայիլ ես «հասել» փաստորեն։ Սուտը գեացինտի բաժին դառնա, պաչպչոցին ուժի մեջ է՞՞՞՞»։
Նշենք, որ քիչ առաջ ՊԲ-ն տարածել էր հայտարարություն, ըոտ որի ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ-ն նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին:
Ավելի ուշ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է։ Իսկ քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից վավերագրությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան