Շարունակելու ենք այլ, և եթե անհրաժեշտություն լինի, ավելի մեծ քաղաքների խփել. Արցախի նախագահ
«Հակառակորդն արդեն մի քանի օր է՝ տարբեր ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով ռմբակոծում է ոչ միայն բնակավայրերը, այլ նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ամեն օր Ստեփանակերտի գլխին պտտվում են տարբեր ԱԹՍ-ներ»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, այսօր առաջին անգամ Արցախի ԶՈՒ ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել Գանձակ քաղաքին.
«Նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացերել էի ժամանակին..., ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակին մեջ խփում ենք։ Խփել ենք, քանի որ նրանք են պարտադրել։ Ուշքի՛ եկեք, քանի որ շարունակելու ենք այլ քաղաքների, և եթե անհրաժեշտություն լինի ավելի մեծ քաղաքների խփել։ Սա նախազգուշացման կրակ էր։ Ի դեպ, հրամայել եմ որոշ ժամանակով դադարեցնել խոշոր քաղաքների հրթիռա-հրետակոծությունը՝ ժամանակ տալով հակառակորդին. հեռու պահեք խաղաղ բնակչությանը։ Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Ժամանակ ունեք, մտածե՛ք»։
Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ մինչև վերջին զինվորը պատրաստ են զոհվելու, և նման պարագայում անհնարին է պարտվելը։
«Ուզում եմ կոչ անել իմ հայրենակիցներին. սիրելի՛ հայրենակիցներ, իրականում սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ է։ Ուզում եմ, որ այս համախմբվածությունը շարունակի մնալ՝ առաջին հերթին օգնելու մեր տարհանվածներին, նրանց, ովքեր կարիք ունեն։ Ուզում եմ համախմբվենք իշխանությունների շուրջը, քանի որ այսօր, քան երբևէ Արցախի և ՀՀ իշխանության դերը պատասխանատու և վճռորոշ է։ Ուզում եմ պայքարենք բոլորս միասին Ադրբեջանի, բայց ոչ ադրբեջանցիների դեմ։ Ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները գիտակցեն՝ ադրբեջանի բնակչությունը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին։ Նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով տառապում է ժողովուրդը։ Այս ամենի հետևանքները խաղաղ բնակչությունն է քաղելու։
Դրա համար Ադրբեջանի ժողովուրդը ևս տուժող կողմ է լինելու իր իշխանության և Թուրքիայի ձեռքին։ Եվ դրա դեմ պետք է պայքարել. այս փուլում պայքարե՛ք քաղաքակիրթ եղանակով, բայց նշում եմ՝ այս փուլում։ Ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը։ Հաղթանակը մերն է լինելու, չկասկածե՛ք»,- եզրափակեց խոսքը Արայիկ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իմ հրամանագրով հինգ զինծառայողի շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում. Արայիկ Հարությունյան
- Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց. Վահրամ Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան