
Ստեփանակերտում կրկին թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները. ՊՆ ներկայացուցիչ
«Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները»,- հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել
- Հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը. ՊՆ խոսնակ
- Ստեփանակերտ. Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքները
- Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել. Բեգլարյան
- Պետնախարար. Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում
- Առաջին կադրերը հրետակոծված Ստեփանակերտից
- Գրիգորի Մարտիրոսյան. Ստեփանակերտում զոհերի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են