Թուրքիայից Ադրբեջան բերված և Արցախի դեմ կռվող ահաբեկիչների դրոշը
Ոչնչացվել են հակառակորդի հերթական հարձակողական խմբավորումները, որոնց մոտ եղել է ադրբեջանական դրոշ՝ վրան արաբերենով մակագրված «Ալլահ աքբար»՝ Ալլահը մեծ է արտահայտությունը։ Այս մասին նշվում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքում տեղադրված «Զինուժ» մեդիայի պատրաստած տեսանյութում։
Նշվում է, որ այն սովորաբար օգտագործում են ահաբեկչական խմբավորումները մարդկային զանգվածային կոտորած, ահաբեկչական հարձակում իրականացնելուց առաջ։
«Սա ևս մեկ ապացույց է այն մասին, որ արցախյան ռազմաճակատի թեժ մարտերում թշնամու շարքերում կռվում են վարձկան ահաբեկիչներ»,- նշվում է տեսանյութում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն փաստեր է հրապարակել ռազմական գործողություններում վարձկան-ահաբեկիչների ներկայության ու նրանց խուճապի վերաբերյալ
- ԵԱՀԿ ԽՎ անդամ. Անընդունելի են օտարերկրացի վարձկանների ներգրավումը և քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները
- «Քթներդ չխցկեք այստեղ». «Արմնյուզ»-ի մեկնաբանը արաբերենով դիմել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկաններին
- Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունը
- Զախարովան խոսել է վարձկաններին ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու մասին
- Լեռնային Ղարաբաղում առնվազն երեք սիրիացի վարձկան է սպանվել․ The Guardian
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան