Արցախի դրոշը Էվերեստի գագաթ հասցրած հայուհին Ջավախքում է
Թբիլիսահայ Իրենա Խառազովան Ջավախքում էր, որպեսզի իր և իր ընտանիքի օգնությունը փոխանցեր Արցախին: Jnews-ը գրում է, որ նա առաջին և դեռևս միակ հայուհին է, որը հաղթահարել է Էվերեստի բարձրունքը (8 848 մետր) և պարզել Արցախի դրոշը:
Իրենա Խառազովայի ծնողները Թբիլիսիից են, սակայն ինքը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում: Նա Հայաստանում մի անգամ է եղել, իսկ Արցախում երբեք չի եղել: Որոշել է պատերազմից հետո անպայման գնալու է Արցախ:
Նա և իր ընտանիքը որոշել են պարեն, տաք հագուստ և վերմակներ ուղարկել Արցախ: Դրա համար նա գնացել էր Ջավախք, որպեսզի անձամբ օգնությունը փոխանցի Ախալքալաքի այն երիտասարդներին, ովքեր ոչ միայն դրամահավաք են իրականացնում, այլև հագուստ, դեղորայք ու պարեն են հավաքում, վերադասավորում և ուղարկում Հայաստան:
«Ճիշտ է ես Արցախում չեմ եղել, սակայն չեմ կարող անտարբեր լինել և տանը նստած պարզապես հետևել կռվին: Ես գտնում է, որ յուրաքանչյուր հայի պարտքն է, թեկուզ իր փոքրիկ ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության գործին»,- ասել է Իրենա Խառազովան:
Ախալքալաքի երիտասարդներից մեկն ասել է, որ մարդկանց հոսքը չի դադարում: Ով ինչով կարողանում է, փորձում է օգտակար լինել:
«Մարդիկ անդադար գալիս են, քաղաքից, գյուղերից, բոլորը պատրաստակամ են օգնելու: Այսօր մեր երիտասարդները, դպրոցական տարիքի երեխաները գալիս ասում են, ինչով կարող են օգնել: Արդեն 6 ֆուռ ուղարկել ենք: Ամեն ինչ դասավորած, առանձին տուփերով»,- ասել է մի երիտասարդ:
Հարկ է նշել, որ այս օրերին օգնություն են հավաքում Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցխայում, Ծալկայում և այլուր:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Զորակցության քայլերթ՝ Ջավախքում
- Թբիլիսահայությունն ակցիա են իրականացրել
- Ջավախքցիներն Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց
- Ջավախքցիները բացել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
- Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
- Ջավախքից 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր
- Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
- Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին