Իմ հրամանագրով հինգ զինծառայողի շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում. Արայիկ Հարությունյան
«Ուզում եմ, որ լինենք դուխով ու վճռական, և հաղթանակն ապահովված է լինելու»,- այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նախ պարզաբանեց՝ ինչու է գնացել առաջնագիծ։ Ըստ Արցախի նախագահի, մտահոգվելու բան չի եղել.
«Մենք առաջին հերթին պետք է ոգևորենք մեր զինվորներին ու սպաներին, որոնք ամեն րոպե կենաց ու մահու կռիվ են տալիս թշնամու դեմ։ Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը՝ հրամանատարից, գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր։ Եվ ուզում եմ հպարտությամբ ասել, որ իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը։ Ոչ թե սպառազինություններով ամենազինված, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը։ Ես ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առջև ու ասել՝ ձեր ցավը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք։ Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը, ամեն մի սմ-ի համար դուք պայքարում եք»։
Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ անդրադարձավ նաև սպաների հերոսական քայլերին։ Նրա խոսքով, հայ սպաներն իրականում հրաշքներ են գործում՝ վտանգելով իրենց կյանքն ու անտեսելով մահը։
«Մեզ դա է պետք։ Եթե մենք հաղթահարենք այդ բարդույթը, ապա հաղթելու ենք։ Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք զոհվելու, և ես շարունակելու եմ ոգևորել մեր զինվորներին ու սպաներին»,- նշեց նա։
Արցախի նախագահը տեղեկացրեց, որ այսօր ևս հինգ հոգի իր հրամանագրով արժանացել են «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման։
«Նրանք են.
Դավիթ Լյովայի Գրիգորյան, զինվոր. հասցրել է խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ։ Նա շարունակում է ծառայել առաջնագծում։
Էդգար Էդուարդի Մարկոսյան, զինվոր. խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։
Յուրա Հայկարամի Ալավերդյան, զինվոր. խոցել է 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա։
Կարեն Շահենի Շաքարյան, գնդապետ. կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։
Դավիթ Վանիկի Ղազարան, հետմահու. մարտը վարել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով»,- ներկայացրեց Արցախի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին