Վահան Բիչախչյանը Սլովակիայի առաջնությունում խփած գոլը նվիրել է հայ զինվորին
Հայաստանի հավաքականի և «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի առաջնության 9-րդ տուրի «Դունայսկա Ստրեդա» ակումբի դեմ խաղում (4-1)։
Բիչախչյանն իր խփած գոլը նվիրել է հայ զինվորին՝ գոլը տոնելիս ցուցադրելով շապիկը։
Նա լուսանկարը հրապարակել է Ֆեյսբուքում՝ հետևյալ գրառումով․ «Հատուկ գոլ իմ հայրենիքի համար։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Ես միշտ քո հետ եմ Հայաստան Աշխարհ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները