Ցավոք, Բրյուսելում ոմանք թերագնահատում են Էրդողանի նեոօսմանիզմը. ԵԽ պատգամավորներ
Իտալիայում Հայաստանի դեսպանատունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Աննա Բոնֆրիսկոյի և Մարկո Ձաննինիի ուղերձը, որում ասվում է.
«Մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին, հայ ժողովրդի հետ մեզ միավորում են արժեքները, պատմությունը, ավանդույթները և քրիստոնեությունը։ Պաշտպանելով հայերին՝ պաշտպանում ենք մեր պատմությունը, մեր ավանդույթները, մեր ինքնությունը։
Եվրոպայում մենք ներկայացնում ենք ժողովրդավարության ինքությունը, Եվրոպան պետք է զգուշանա իսլամիզացման այս գործընթացից, որը շատ է մոտենում մեր սահմաններին, և որն արդեն թափանցել է մեր տարածք չվերահսկվող միգրացիայի միջոցով։ Մենք հայ ժողովրդի կողքին ենքև այսօր այստեղ ենք՝ Կատանիայում, որը մենք նախանշել ենք որպես ազատության եվրոպական մայրաքաղաք։ Ահա սա է խաղը՝ մեր ազատությունը, մեր ժողովրդավարությունը, մեր ինքնությունը։ Մեր գործը Եվրոպայում լինելու է միշտ աջակցել նրանց, ովքեր հարձակման են ենթարկվել, ինչը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Ադրբեջանի կողմից, և աջակցել խաղաղությանը և արդարությանը։
Ցավոք, Բրյուսելում ոմանք թերագնահատում են Էրդողանի նեոօսմանիզմը, որն արդեն ոտք է դրել տարբեր տեղերում՝ խաթարելով եվրոպական ժողովուրդների ազատությունը, խաթարելով եվրոպական պետությունների ազատությունը։ Չպետք է թերագնահատել հայկական հարցի կարևորությունը, մի փոքր պետության, որը կարող է թվալ թե հեռու է, բայց միանշանակ բաստիոն է, որը պետք է պաշտպանենք նրանց այս նոր քաղաքականությունից, ովքեր սովոր չեն ժողովրդավարությանը և ցանկանում են ամեն գնով պարտադրել իրենց հավատքը և իրենց ոչ ժողովրդավարական մոդելը: Եվրոպան, ցավոք, ներկայացել է թույլերի հանդեպ ուժեղ, իսկ ուժեղների հանդեպ թույլ: Մեր աջակցությունը հստակ է՝ մենք հայտնում ենք մեր շատ կոշտ դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ, մեր շատ կոշտ դիրքորոշումը Էրդողանի հանդեպ, որն օգտվում է ԵՄ կողմից տրամադրվող մեծ ֆինանսական միջոցներից, մեր կողմից, մեր հարկատուների կողմից վճարվող գումարներից, և հետևաբար պետք է պաշտպանված լինեն մեր ազատությունները և մեր արմատները, բոլոր նրանցից, ովքեր ցանկանում են դրանք ոչնչացնել:
Ոչ Թուրքիային՝ ԵՄ կազմում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին