Մեր հարվածներից թշնամու կորուստներն այնպիսին են եղել, որ թուրքական օդուժը՝ ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր Արդրբեջանի Զինված ուժերը որևէ մարտավարական գործողություններ չեն կարողացել իրականացնել՝ կրելով կորուստներ հետ են շպրտվել նաև այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի գործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել էր՝ շնորհիվ մեր հակաօդային և այլ ստորաբաժանումների գործողությունների»,- հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, մեր հարվածներից թշնամու կորուստներն այնպիսին են եղել, որ թուրքական օդուժը՝ ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել, դրա համար էլ նրանց կորուստներն ու փախուստներն ավելի շատ են եղել:
«Դրա համար էլ հորինված քաղաքների գրավման թվիթեր ենք տեսնում սոցիալական ցանցում»,- շեշտեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ինչպես ռազմական գործողությունների սկզբում, այնպես էլ այսօր Հայաստանի տարածքներից հարվածներ հասցնելու մասին կեղծ լուրերը ծառայում են իրենց սանձարձակությունները քողարկելու և լեգիտիմություն տալու գործիք, որոնք անպատասխան չի թողնվել մեր կողմից:
«Ես այսօր և երեկ եղել եմ ռազմաճակատում, մեր զինծառայողների, մանավանդ ժամկետային զինծառայողների մարտական ոգին չափազանց բարձր է, երիտասարդ սպաների աչքերը փայլում են իրենց կատարած հերոսություններից»,-հայտնեց Հովհաննիսյը: Նա պատմեց, որ ծանոթացել է մի հրետանավոր հերոս սպայի հետ, որը վիրավորված կրակ է վարել հակառակորդի ինտենսիվ կրակի տակ, և մինչև չի հասել դիմացի թշնամու մարտկոցների ոչնչացմանը՝ մարտադաշտից դուրս չի եկել:
Անդրադառնալով Գանձակի ռազմական օդանավակայանի ոչնչացման փաստին՝ Հովհաննիսյանը նշեց. «Այսօր պատմական Գանձակի օդանավակայանին հասցրած հարվածից հետո, մենք պարզ տեսանք, թե Ալիևը ինչ մակարդակի թքած ունի սեփական քաղաքացիների վեր»: Նրա խոսքով, Ալիևը սեփական քաղաքացիենրի պաշտպանության համար բացարձակ ոչ մի աշխատանք չի տարել:
Արծրուն Հովհաննսիյանը հայտնեց, որ ադրբեջանցիները լավ գիտեին, որ մեկ շաբաթ շարունակ մեր քաղաքացիական բնակավայրերին և օբյեկտներին հարվածելու բազմաթիվ դեպքերին հայկական ուժերը պատասխանելու էին մեծ բնակավայրերի մոտ տեղակայված ռազմական նշանակետերի ոչնչացմամբ: Նրա խոսքով, նույնիսկ Արցախի նախագահը առավոտյան նախազգուշանող հայտարարություն կատարեց, որից հետո եղավ կործանիչ հարվածը, բայց այդքանից հետո էլ որևէ քայլ չէին կատարել սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան