«Իզվեստյա»-ի լրագրողը Ստեփանակերտում կրակի տակ է ընկել
Ռուսական «Իզվեստյա» պարբերականի լրագրող Դենիս Կուլագան այսօր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կրակի տակ է ընկել: Այդ մասին պատմող տեսանյութը նա ուղարկել է խմբագրություն։
«Ես կարողացա փախչել, ողջ եմ, ամեն ինչ լավ է։ Ստիպված էի պառկել հենց այստեղ, պատուհանը կոտրվեց։ Տուժել է սրճարան, խանութներ, բնակելի տուն, որտեղ մարդիկ էին ապրում։ Այն ինչ այրվում է, էլեկտրակայանն է, որին հարված հասցնել փորձում էին դեռ երեկ»,-տեսանյութում ցուցադրում է լրագրողը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտը
- Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կամ քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան
- Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտին և Մարտակերտին. ՀՀ ԱԳՆ
- Ստեփանակերտին և Արցախի մյուս բնակավայրերին հարվածներ հասցնելը չէր կարող անհետևանք մնալ. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան