Ալիևը սեփական բանակի պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար էժանագին կողծ լուրեր է տարածում
«Մենք տեսանք, թե ինչպես երեկ իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսի գրավման կապակցությամբ, իսկ այսօր հրապարակեցինք այն տեսանյութը, որը հստակ ապացուցում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում հայկական զինված ուժերի հուժկու հրետանային կրակի տակ»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ երեկ և այսօր մարտական գործողությունները աչքի են ընկել Ադրբեջանի ռազմաքաղաքկան ամենաբարձր ղեկավարության կողմից նմանատիպ ապատեղեկատվության տարածմամբ:
ՊՆ ներյկայացուցիչը հայտնեց, որ այսօր ևս նույն ապատեղեկատվությունն է տարածվել, թե իբրև Ջաբրայիլը գրավված է, ինչը չի համապատասխամում իրականությանը:
«Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում»,-ասաց նա և հավելեց, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը նրան ապատեղեկատվություն է տրամադրում, որից օգտվելով էլ Ալիևը ոգևորվում է և սեփական բանակի պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք շատ հեշտ հերքվում են:
Անդրադառնալով ՀՀ սամանի իրավիճակին՝ Հովհաննիսյանը հայտնեց, որ այստեղ ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է: Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին, վերախմբավորումներին, լիովին տիրապետում են իրավիճակին: Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ Երևանը վտանգված չէ, բայց մեր երկիրը փաստացի պատերազմի մեջ ենք գտնվում:
Հովհաննիսյանը հայտարարեց, որ ադրբեջանաակն զինուժի կառավարումը եթե ոչ ամբողջովին, ապա առանձին զինատեսակների մասով փաստացի հանձնված է Թուրքիայի զինված ուժերին: