
Արցախի ՊՆ. Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում:
Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահի մամուլի խոսնակ. Ջաբրայիլը գրավելու մասին լուրերը սուտ են
- Թշնամու փախուստը Մատաղիսից
- ՊՆ ներկայացուցիչ. «Իլյուշ, իսկ մի քանի րոպեից այն մասին թէ ինչպես է զորքդ Մատաղիսի մուտքը «տոնում»»