Վրաստանի ԱԳ նախարարն իրենց կողմից կարևոր քայլ է համարում ռազմական բեռների փոխադրման թույլտվության դադարեցումը
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարություն է արել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Հայաստան-Ադրբեջան հերթական ռազմական հակամարտության արդյունքում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ: Ցավոք, ռազմական գործողությունների պատճառով երկխոսությունը չի վերսկսվել: Բոլորս լավ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա լարումը խիստ բացասական ազդեցություն կթողնի ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին՝ առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել դեէսկալացման ուղղությամբ:
Մենք հիմնվելով մեր բարիդրացիական հարաբերությունների վրա միշտ գործել ենք, գործելու ենք և հետագայում էլ կգործենք: Վրաստանն իր հարևաններին միշտ հավատարիմ է եղել և հավատարիմ է նաև միջազգային պարտավորությունների առումով:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ ռազմական գործողություններով պայմանավորված էսկալացիայի սկսվելուն պես Վրաստանի կառավարությունը ձեռնարկել է զգալի արդյունավետ քայլեր:
Այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկն այն է, որ ժամանակավորապես դադարվեց ցամաքային և օդային հաղորդակցությամբ ռազմական բեռների փոխադրման թույլտվության տրամադրումը երկու երկրի ուղղություններով: Այս մասին մեր գործընկերները տեղեկացված էին: Մենք մշտական կապի մեջ ենք նրանց հետ և տեղեկացրել ենք Վրաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված բոլոր գործողությունների մասին:
Ինչ վերաբերում է ցանկացած տեսակի այլ միջազգային տարանցիկ բեռներին, ապա վրացական կողմը լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները, և ապագայում էլ միջազգային պարտավորություններին կլինենք լիովին հավատարիմ»,- հայտարարել է Զալկալիանին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահը կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին՝ վերսկսել երկխոսությունը
- Շատ կարևոր է, որ Վրաստանի չեզոք քաղաքականությունը նաև գործնականում կիրառվի. Ջոնի Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին