Ֆրանսուա Օլանդը՝ «Հանուն Արցախում խաղաղության հավաքին»․ Այս պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ
«Ալֆորվիլլն հայկական խնդրի խորհրդանիշն է։ Մենք շատ հանդիպումներ ենք ունեցել այստեղ, որ Ֆրանսիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որն այսօր թույլ է տալիս Ֆրանսիային խոսել ավելի բարձր աշխարհի անունից, քանի որ մենք առաջին երկրներից ենք, որ պաշտոնապես ճանաչել է ցեղասպանությունը»,- այս մասին այսօր հայտարարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում անցկացված «Արցախում խաղաղության համար» հավաքին՝ ի պաշտպանություն Հայաստանի ու ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի։
«Այսօր ես այստեղ եմ ձեզ հետ, ընդդեմ մի շատ մեծ ու կարևորագույն խնդրի, որը վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, այլ Կովկասի ամբողջ տարածաշրջանին, և ավելին՝ ամբողջ աշխարհին։ Ճիշտ է, որ տարիներ շարունակ եղել են հակամարտություններ, որոնք մենք անվանում ենք շփման գիծ, որը ձեզանից բոլորին ամեն անգամ ստիպում է մոբիլիզացվել, երբ կա ռիսկ հակամարտության ու մահերի։ Բայց այսօր մենք հակամարտության մեջ չենք շփման գծում, մենք ընդդեմ ծանր միջադեպերի չենք, որը կարող էր վերաբերվել զինվորներին։ Մենք պատերազմի դիմաց ենք, այո՛, իսկական պատերազմի։
Այս պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից, որը նա չեր կարող սկսել ու շարունակել առանց Թուրքիայի աջակցության ու միջամտության։ Թուրքիան, որը զենքեր է մատակարարել, հիմա նաև մատակարարում է սիրիացի, լիբիացի վարձկաններ, որոնք բերվել են Թուրքիայով»,-ասում է Օլանդն ու ընդգծում, որ այս պատերազմը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանով։
Ֆրանսիայի նախկին նախագահը նշում է, որ այսօր արդեն հարվածներ են հասցվում քաղաքացիական բնակչությանը։ Սա ավելին է, քան էսկալացիան։ Սա ամբողջ Կովկասի ապակայունացում է։
«Ֆրանսիան առանձնահատուկ պատասխանատվություն ունի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Իմ ժամանակ ես աշխատել եմ այդ ժամանակվա երկու նախագահների հետ, որոնցից մեկը դեռևս կա՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, երկարաժամկետ լուծում գտնելու համար։ Ես նրանց նաև հրավիրել եմ Ելիսեյան պալատ և մենք մոտ էինք համաձայնության, սակայն այն չստորագրվեց Թուրքիայի ճնշման պատճառով, և հնարավոր է նաև՝ Ռուսաստանի»,-ասաց Օլանդն ու հավելեց, որ նրանք երկուսն էլ ուզում են սառեցված հակամարտություն այս տարածաշրջանում՝ իրենց ազդեցությունը պահելու համար։
Օլանդն ընդգում է, որ Ֆրանսիան, իր պատասխանատվությամբ, պետք է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ պարտադրի հրադադար, և Թուրքիայից ստանա նրա միջամտության ավարտի հավաստիացում և միջազգային պատժամիջոցներ պետք է հաստատվեն՝ այն չանելու դեպքում, քանի որ այս ամբողջը Թուրքիայի ռազմավարությունն է։ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայությունը պետք է հարցականի տակ դրվի։
«Ինչպես կարող է ՆԱՏՕ-ն հանդուրժել իր անդամ պետություններից մեկի կողմից մյուսին սպառնալը։ Ինչպես կարող է ՆԱՏՕ-ն հանդուրժել, որ նրա անդամներից մեկը օկուպացրել է Սիրիայի տարածքը և հարձակվում է քրդերի դիրքերի վրա, որոնք եղել են մեր դաշնակիցները՝ Ֆրանսիայի դաշնակիցները։ Ինչպես կարող է ՆԱՏՕ-ն հանդուրժել, որ Թուրքիան լինի Լիբիայում և նպաստի քաոսին, ինչպես կարող է ՆԱՏՕ-ն հանդուրժել, որ Թուրքիան Ռուսաստանից զենք գնի՝ հակադրվելով ՆԱՏՕ-ի կանոններին, ինչպես կարող է ՆԱՏՕ-ն թույլ տալ, որ այսօր Թուրքիան լինի մասնակից Կովկասում տեղի ունեցող պատերազմում և օգտագործի ռազմական միջոցներ, որոնք սպանում են ամեն օր ոչ միայն զինվորների, այլ նաև խաղաղ բնակիչների, ռմբակոծում քաղաքներ, որի պատճառով մարդիկ տեղահանվում են։ Մինչև ե՞րբ է Թուրքիան իրականացնելու իր միջամտությունները։ Այսօր Հայաստանն է՝ Լեռնային Ղարաբաղը, վաղը կարող է լինել Բալկանները, եթե մենք ոչինչ չանենք։ Որքա՞ն մենք կարող ենք թողնել Թուրիքային անպատժելի, լինել ՆԱՏՕ-ի անդամ, դաշինք, որը հիմնված է ազատության ու ժողովրդավարության վրա »,-ասում է Օլանդը, հավելելով, որ ժամանակն է պարզաբանումներ տալու և ոչ մի շանտաժ չի կարող լինել Եվրոպայի վրա միգրանտների հարցով։
«Սա լոկալ հակամարտություն չէ, սա շատ մեծ միջազգային խնդիր է։ Նախագահ Էրդողանի Թուրքիան ուզում է տեսնել՝ մինչև ուր կարող է գնալ։ Նա մեզ փորձում է ամենուր։ Ես ձեզ ասում եմ, եթե դուք այստեղ եք, մենք այստեղ ենք, Էրդողանի Թուրքիան ավելին չի գնա, նա կկանգնի այստեղ։ Ահա, թե ինչու Ֆրանսիան, Եվրոպան և, հույս ունեմ, համաշխարհային հանրությունը քայլ կանեն խաղաղության համար՝ բանակցությունների վերսկսման՝ հակամարտության կայուն լուծման համար, որին պետք է միանան նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։
«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամությունը»,-հայտարարեց Ֆրանսուա Օլանդը։
Ֆրանսուա Օլանդի խոսքը՝ տեսանյութի 45-րդ րոպեից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան