«Էսօր մենք անում ենք անհնարինը, նամանավանդ առաջնագծում գտնվող տղաները»
«Զինուժ մեդիա»-ն ներկայացրել է «Հաղթելու ենք. առանց մեկնաբանության» տեսանյութ Արցախից՝ առաջնագծից։
«Էսօր մենք անում ենք անհնարինը, նամանավանդ առաջնագծում գտնվող տղաները»,- ասում է զինծառայողը։
«Հակառակորդը մի քանի անգամ այս ուղղությամբ փորձել է խախտել սահմանը, բայց միահամուռ ուժերով հետ ենք շպրտել: Էս դիրքի համար շատ արյուն է թափվել, 30 տարի առաջ այստեղ շատ մարդիկ են եղել, շատերն են զոհվել էս հողի համար ու էսօր չենք կարող էս դիրքը հանձնել ու մեր սահմանը: Միշտ էլ ըսենց պահելու ենք, ոնց որ հիմա»,- նշում է մեկ այլ զինծառայող։
«Մենք հաղթելու ենք ու այսպես միշտ առաջ ենք գնալու»,- վստահ է կռվող զինծառայողը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ծանր մարտերից հետո ՊԲ-ն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար. ԱՀ նախագահ
- Վիրավոր զինծառայողներից շատերը վերականգնման փուլում են և շուտով կվերադառնան ծառայության
- Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ
- ՊՆ-ն հրապարակեց «Հովազ-1» դիրքի ավագի սխրանքի մանրամասները
- ՊԲ զինծառայողները 1 միավոր ԲՏՌ-82 զրահափոխադրիչ են ռազմավար վերցրել
- «Մեծ սխրանք եք գործել». Արայիկ Հարությունյանը տիկնոջ հետ այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ
- Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա
- Ով է «Հովազ 1» դիրքի պատմություն կերտած ավագը
- 21 զինծառայող և 2 պահեստազորային հետմահու պարգևատրվել են
- Հայ զինծառայողներից ևս երեքը ողջ են
- Եթե այսօրվանից չնախաձեռնենք նոր ատոմակայան կառուցելը, շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին