04.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 571 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
Հայաստանում երեկ կատարվել է 3258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 571 նոր դեպք: Առողջացել է 89 հիվանդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ։ Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 64 (տղամարդ), 60 (կին), 50 (տղամարդ) և 45 (կին) տարեկան։ Բացի վերջին երկուսից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 52496 դեպք, որոնցից 44672-ն` առողջացած, 977-ը` մահվան ելքով: Եվս 302 մարդ մահացել է, որոնք ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6545 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 306965 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի հետևանքով մահացել է պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը
- 03.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 543 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
- Կարեն Վրթանեսյանը հիշեցնում է կորոնավիրուսի մասին. Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք
- 02.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- 01.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- ԱՆ. Հայաստանում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ
- 30.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
- 28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
- 28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան