Բաց կապով՝ բջջաջին ցանցով չխոսել..., որ շուտ հաղթենք. Արտակ Զեյնալյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարգապահությունն է հաղթանակի նախապայմանը։
Հարգելիներս, հակառակորդը որսում է եթեր հեռարձակվող յուրաքանչյուր ու բոլոր ինֆորմացիաները, սովորական, հեռախոսային կապով կատարված բոլոր զանգերը, տեղորոշում է դրանք ու վերլուծում, դրանցից դուրս բերսծ տվյալներով ստանում է իրավիճակի ամբողջական պատկերը։ Քաղաքացիների միջև փոխանակվսծ ինֆորմացիան Հակառակորդի հետախուզության կարևորագույն աղբյուրներից է։
Հարկավոր է գիտակցել, որ սովորական բջջային՝ բաց կապով խոսակցությունները կարող են որսվել ոչ միայն ռազմաճակատի, շփշան գծի հարակից տարածքներում, այլև խորը թիկունքում (դեսպանատներ և այն)։
Ուստի, հաղթանակի, մարտնչող մեր զավակների, եղբայրների ու քույրերի, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքը չվտանգելու և առաջադրանքները կատարելը չդժվարացնելու համար պետք է լինենք կարգապահ է պահպանենք ՊԲ և ՊՆ հրահանգը. Բաց կապով՝ բջջաջին ցանցով չխոսել..., որ շուտ հաղթենք...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան